38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տեր Ղազարը փիլոնազուրկ է արվել

Տեր Ղազարը  փիլոնազուրկ է արվել
12.04.2019 | 00:37

Ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց կազմակերպված ժողովրդական բողոքի ակցիային մասնակցելու, Ազգային ժողովի ամբիոնը անբարոյականին տրամադրելու համար ԱԺ ղեկավարությանը խիստ քննադատելու համար, Արարատյան Հայրապետական թեմը փիլոնազուրկ է արել տեր Ղազար քահանային:


«Իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, հայտարարվել է փիլոնազուրկ, մինչև Ավագ Շաբաթ»,- ասված է թեմի հայտարարության մեջ:
Ի՞նչ ենք հասկանում ազգային եկեղեցի ասելիս, մի՞թե այն հենց տեր Ղազարի նման հոգևորականը չէ, որը կանգնած է իր ժողովրդի կողքին, որը մտահոգված է ժողովրդի հուզումներով, ազգային արժեքների պահպանությամբ ու սերունդների մարդակենցաղ դաստիարակությամբ: Սխալ չընկալվեն տողերս, բայց այս քայլը կարող է վատ հետևանք ունենալ եկեղեցի-հասարակություն կապի առումով, մանավանդ հիմա, երբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին տարաբնույթ ոտնձգությունների է ենթարկվում արևմտյան ուժերի կողմից, շատ է զգում հասարակության աջակցության կարիքը: Անհասկանալի է եկեղեցու այս որոշումը՝ քահանային փիլոնազուրկ անել անբարոյականության ու անաստվածության, սրբապղծության, ազգակործանության ու սոդոմգոմորության դեմ պայքարելու համար: Իսկ ո՞վ է ասել, որ քահանան իրավունք չունի պոռթկումներ ունենալու, ո՞վ է ասել, որ քահանան իրավունք չունի բարկանալու, երբ իր հավատացյալ հետևությունները հայտնվել են մի նոր գաղափարական ավարայրի առաջ: Նույն եկեղեցու հայրերը չէի՞ն, որ Մուշկան Նյուսալավուրտի դեմ պայքարելով հասան Շուշի՝ Հեյդարի, Էլչիբեյի ու մյուսների դեմ պայքարելու, նույն եկեղեցու հայրերը չէի՞ն, որ 2016 թ. զենքով դիմավորեցին Իլհամ Ալիևի բանակին, նույն հայրերը չե՞ն, որ այսօր էլ գտնվում են մեր սահմանապահ զորքերի կողքին: Իսկ ինչու հիմա, այս դառը ժամանակաշրջանում հոգևորականը չի կարող կանգնել իր ժողովրդի կողքին, չե՞ք կարծում, որ եթե այս արժեհամակարգային-գաղափարական պատերազմը տանուլ տանք, տանուլ կտանք ընդհանրապես մեր հոգևոր կերպը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 18592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ